Երևան`   +19 °C
Այսօր`   Կիրակի, 22 սեպտեմբերի, 2024 թ.

«Բանավոր հանձնարարվել է Ալեքսանդր Լապշինին չձերբակալել». Լուսինե Մարտիրոսյան

73
Երեկ, 21:36
«Բանավոր հանձնարարվել է Ալեքսանդր Լապշինին չձերբակալել». Լուսինե Մարտիրոսյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է. «Ալեքսանդր Լապշինը ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է 2024 սեպտեմբերի 21-ին Բելառուսի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով:
Դատախազի կողմից փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո բանավոր հանձնարարվել է Ա. Լապշինին չձերբակալել. ներկայում Լապշինը գտնվում է ազատության մեջ»: