Կոտայքի մարզից «Մուրացան» հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է
77
Այսօր, 15:36
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Մուրացան» հիվանդանոցում: Ժամը 08:15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում տեղեկություններ են ստացվել, որ նշված բժշկական կենտրոնում երեխա է մահացել: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, իսկ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Վ. Ղ-ն է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս սեպտեմբերի 19-ին իրենց տանը կյանքին վերջ տալու նպատակով խմել է մոտ 60 հատ «Կոլխիցին» տեսակի դեղահաբ և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել նշված բժշկական կենտրոն: Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմանբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: |
«Հայ ժողովրդից պահանջվում է բացառիկ համախմբում»․ ՀՅԴ Բյուրո
4916:18«Լիարժե՞ք է Հայաստանի անկախությունը, թե՞ ոչ»․ Արա Պողոսյան
5516:00«Այս իշխանությունն աշխատում է Հայաստանի տկարացման ուղղությամբ»․ Մուրադ Փափազյան (տեսանյութ)
5415:54Կոտայքի մարզից «Մուրացան» հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է
6615:36«Փաշինյանի ուղերձում դարձյալ ուրացման քաղաքականությունն է»․ Սուրեն Սուրենյանց
5415:30«Փաշինյանի ու Ալիևի քայլերը համընկնում են․ Զատուլինի մուտքը Երևան և Բաքու արգելված է»․ Անդրանիկ Թևանյան
5315:24