Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2024 թ.

«Փաշինյանի ուղերձում դարձյալ ուրացման քաղաքականությունն է»․ Սուրեն Սուրենյանց

70
Այսօր, 15:30
«Փաշինյանի ուղերձում դարձյալ ուրացման քաղաքականությունն է»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում դարձյալ ուրացման քաղաքականությունն է:
«2020 թվականին անկախության կորստի եզրին հասնելով՝ Իրական Հայաստանի ռազմավարությամբ ստացել ենք մեր պետության հարատևության տեսական թեզը գործնական ռելսերի վրա դնելու իրական հնարավորություն»,- գրել է նա:
Դարձյալ «Ազգակործան պատուհասը» ակնարկում է, որ իր բերած «Իրական Հայաստանով» ենք դարձել իրական անկախության տեր:
Փաշինյանի «Իրական Հայաստանը» որևէ կապ չունի ռեալիզմի հետ. դա ուրացման քաղաքականության, Արցախի կործանման, ադրբեջանական ենթապետություն դառնալու քողածածկույթն է»։