Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2024 թ.

Սեյրան Օհանյանը՝ Զախարովայի հայտարարության մասին

90
Այսօր, 13:36
Սեյրան Օհանյանը՝ Զախարովայի հայտարարության մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը, անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի երեկվա հայտարարությանը ու պատասխանելով լրագրողի հարցին, ըստ որի, ռուսական կողմն սպառնաց, հիշեցրեց, որ հացահատիկի 90 տոկոսը ՀՀ է գալիս ՌԴ-ից, կարելի՞ է արդյոք անկախության մասին խոսել, երբ պարենի հարցում կախում ունենք ՌԴ-ից, ասել է․ «Մեր նման երկրները, որոնք գտնվում են աշխարհաքաղաքական տարբեր բախումների, շահերի կիզակետում, և՛ անվտանգությունը, և՛ տնտեսությունը ինքնուրույն չեն կարող կառուցել, պետք է կառուցել և՛ սեփական ներուժը հաշվի առնելով, և՛ հարևանների գործընկերության հնարավորությունները․․․ Եթե պարենային անվտանգության հետ կապված խնդիրներ կան, պետք է բանակցել և լուծել։ Եթե գտնում ես, որ խնդիր ունես քո ռազմավարական գործընկերոջ հետ, համարձակություն ունեցիր, գնա և լուծիր այս հարցը»։