Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2024 թ.

«Զվարթնոցում մեր իրավապահները թույլ չեն տվել Լապշինին` մուտք գործել երկիր». Արտյոմ Երկանյան

63
Այսօր, 17:42
«Զվարթնոցում մեր իրավապահները թույլ չեն տվել Լապշինին` մուտք գործել երկիր». Արտյոմ Երկանյան

Լրագրող, հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հենց նոր հետս կապվեց Ալեքսանդր Լափշինը ու հայտնեց, որ Հայաստան գալուց Զվարթնոց օդանավակայանում մեր իրավապահները թույլ չեն տվել իրեն՝ մուտք գործել երկիր, վերցրել են իրենից անձնագիրը ու առաջարկել են սպասել: Նա ենթադրում է, որ պատճառը միջազգային հետախուզումն է, որի հայտը տարածել է Ադրբեջանը: Հետաքրքիր է, արդյո՞ք Ադրբեջանի տարածած հայտը պետք է հիմք լինի Հայաստանի իրավապահների համար»:

Աղբյուրը`   Արտյոմ Երկանյան