Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2024 թ.

«Սա է, որ ներկա իշխանավորները ցանկանում են մոռացության մատնել»․ Լևոն Զուրաբյան

69
Այսօր, 13:42
«Սա է, որ ներկա իշխանավորները ցանկանում են մոռացության մատնել»․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անկախության հաղթանակի բովանդակությունը չի կարելի սահմանափակել միայն 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում մեր քաղաքացիների «Այո» քվեարկությամբ։ Մեծ հաշվով սեպտեմբերի 21-ին, անգամ մինչև քվեարկության սկիզբը, մեր անկախությանը խոչընդոտող կայսրության հետ ճակատամարտը արդեն ավարտված էր Հայասատանի քաղաքացիների հաղթանակով։
Անկախությունը ձեռք է բերվել այն ժամանակ, երբ մեր քաղաքացիները թոթափեցին վախը տոտալիտար կոմունիստական ռեժիմի նկատմամբ, երբ հանուն ազատության և ինքնիշխանության դուրս եկան խորհրդային բանակի տանկերի դեմ, բանտերից ազատեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին, դիմագրավեցին ահաբեկիչ հարձակումներին Լեռնային Ղարաբաղում և Ոսկեպարում, անցան այն ճանապարհը, որ նկարագրել եմ իմ վերջին ստատուսի մեջ։
Սա է, որ ներկա իշխանավորներն և նրանց պրոպագանդիստները ցանկանում են մոռացության մատնել, որպեսզի թաքցնեն իրենց աղետաբեր քաղաքական սնանկությունը։
Շնորհավո՜ր Անկախության համար ճակատամարտում մեր հաղթանակած ժողովրդին, որի հաղթանակից մենք միշտ ուժ և հավատ ենք առնելու մեր պետության ապագայի համար»։

Աղբյուրը`   Լևոն Զուրաբյան