Երևան`   +19 °C
Այսօր`   Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2024 թ.

«Լապշինն ասում է` իրեն ազատությունից զրկել են Ադրբեջանի պահանջով` Արցախ այցելելու համար». Ռուբեն Մելիքյան

81
Այսօր, 20:24
«Լապշինն ասում է` իրեն ազատությունից զրկել են Ադրբեջանի պահանջով` Արցախ այցելելու համար». Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում նշեց, որ կապ է հաստատել բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ, որին ՀՀ իրավապահները թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան։
«Շատ ցավալի մի բան տեղի ունեցավ, որին, անկեղծ ասած, չեմ հավատում ամբողջությամբ: Քիչ առաջ զրուցեցի Ալեքսանդր Լապշինի հետ, որը հայտնի է Արցախի հարցով իր սկզբունքային դիրքորոշման համար: Այս պահին նա գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժնում։
Ըստ Լապշինի՝ իրեն պարզաբանել են, որ ազատությունից զրկում են Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար, ինչպես նաև Բելառուսի պահանջով, անհասկանալի է, թե ինչի համար…
Վիլայեթ, գուբերնիա… Դարձել ենք Ադրբեջանի «ռայոն»։ Շնորհավոր Անկախության օր»,- գրել է Մելիքյանը։

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան