Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը
![]() Թբիլիսիում սպանվել է հայտնի տրանսգենդեր մոդել Կեսարիա Աբրամիձեն, այս մասին գրում է Новости Грузия-ն՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը։ 37-ամյա Աբրամիձեին դանակահարել են բնակարանում։ Pirveli-ն էլ հայտնում է, որ սպանության կասկածանքով հետախուզվում է մինչև 30 տարեկան տղամարդ։ Ապրիլին մոդելը խոստովանել էր, որ բազմիցս դարձել է նախկին զուգընկերոջ բռնության զոհը։ Նույնիսկ դեպք է եղել, երբ ծեծից հետո հաջողվել է ողջ մնալ միայն հարևանի շնորհիվ։ Կեսարիա Աբրամիձեն (Բեսո Աբրամիձե) ծնվել է 1987 թվականին։ 2014 թվականին հայտարարել է, որ սեռափոխության վիրահատության է ենթարկվել։ 2018 թվականին ներկայացրել է Վրաստանը՝ Իսպանիայում անցկացվող տրանսգենդերների գեղեցկության միջազգային մրցույթում։ Նրան պարբերաբար հրավիրում էին թոք-շոուների, նկարահանվում էր սերիալներում։ ![]() ![]() |

Հարձակման է ենթարկվել Կալուգայում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը
10813:24
Ստամբուլում բնակելի շենքի փլուզման հետևանքով հինգ մարդ է զոհվել (տեսանյութ)
15610:48
Հուսիները հայտնել են Էր Ռիադի օդանավակայանին և Սաուդյան Արաբիայի ավիաբազային հասցված նոր հարվածների մասին
341Երեկ, 21:48
Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց՝ հայրը, պայթել են ականի վրա
161Երեկ, 21:00
Ուկրաինան հարվածել է սահմանից 2500 կմ հեռավորության վրա գտնվող Ամուրի նավթավերամշակման գործարանին
275Երեկ, 18:01
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. վարորդը տեղում մահացել է
133Երեկ, 16:12


