«Փաշինյանն Ալեքսանյանին մեղադրում էր շաքարավազի բիզնեսում մենաշնորհ դիրք ունենալու մեջ»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սեպտեմբերի 6-ին գրել եմ, որ շաքարավազի ներկրման, վաճառքի բիզնեսում գերիշխող դիրք ունեցող Սամվել Ալեքսանյանի «Երևան սիթի» սուպերմարկետներում մեկ կիլոգրամ շաքարավազը վաճառվում է 445, «էկոնոմ» մակնիշի շաքարավազը՝ 425 դրամով։ Իսկ Իջևանի «Ֆրեշ» սուպերմարկետում մեկ կիլոգրամ շաքարավազը վաճառվում էր 340 դրամով։ Չգիտեմ՝ իմ գրածը կապ ունի՞ դրա հետ, թե՞ ոչ, սակայն այժմ «Երևան սիթի» սուպերմարկետում մեկ կիլոգրամ շաքարավազի գինը 430, «էկոնոմ» մակնիշի շաքարավազի գինը 410 դրամ է, մեծահարուստ Սամվել Ալեքսանյանը «մեծահոգություն է արել», 15 դրամով իջեցնելով գինը։ Ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը Սամվել Ալեքսանյանին մեղադրում էր շաքարավազի բիզնեսում մենաշնորհ դիրք ունենալու, Արմեն Իսրայելյանի՝ Ձկնկուլի սպանությունը կազմակերպելու մեջ։ Սամվել Ալեքսանյանն էլ լրագրողներին ասում էր՝ Նիկոլը մեր ախպերն ա»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
