«Ոչինչ չեն անում, միայն մեղավորներ են գտնում»․ Արմինե Օհանյան
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մայրաքաղաքը հեղեղվում է՝ անձրևն է մեղավոր, գուցե նաև՝ ՍՍՀՄ-ը, որ ժամանակին ջրահեռացման այնպիսի համակարգ չի կառուցել, որ մի քանի հարյուր տարի ծառայի տասնապատիկ մեծացած Երևանին։ Պատերազմ է եղել, զոհեր ենք ունեցել, պարտություն ենք կրել, Արցախը հայաթափվել է՝ ագրեսորն է մեղավոր, մեկ էլ՝ դաշնակիցը, որը չպաշտպանեց, չկանխեց: Նաև Արցախի վերջին իշխանությունն ու Արցախում բնակվող հայությունը, որ չմորթվեց, այլ սահմանն անցնելով՝ ապաստան գտավ Հայաստանում։ Ադրբեջանը հզորանում է, դիվանագիտական նախանձելի հարաբերություններ է կառուցում, ստիպում է, որ իր ագրեսիան «պետական ամբողջականության վերականգնում» ճանաչեն՝ նավթն ու գազն են մեղավոր, Արևմուտքի՝ անատամությունը, Ռուսաստանի՝ շահամոլությունը, Թուրքիայի՝ հովանավորությունը։ Աշխատավարձն ու կենսաթոշակը չեն աճում՝ ժողովուրդն է մեղավոր․ շատ չի աշխատում, որ շատ հարկ վճարի, բյուջեն այնքան մեծանա, որ ոչ միայն իշխանության վայելքներին բավարարի, այլև սոցիալական քաղաքականությանը։ Հոսանքն անջատվում է՝ ՀԷՑ-ն է մեղավոր, ջուրը կտրվում է՝ «Վեոլիա ջուրը», փողոցներում խցանումներ են՝ վարորդներն են մեղավոր։ Գները բարձրանում են՝ բիզնեսմեններն են մեղավոր։ Վայրի կառուցապատում է ընթանում՝ կառուցապատողներն են մեղավոր։ Սերունդն անգրագետ է՝ ուսուցիչներն են մեղավոր, բուհերում դիմորդներ չկան՝ դասախոսներն են մեղավոր։ Շարքը ինքներդ շարունակեք։ Չէ որ միշտ կարելի է մեղավոր գտնել։ Բայց այդ դեպքում ինչի՞ համար են պետությունը, պետական կառույցները, կառավարությունը, ինչո՞ւ է հասարակությունն իշխանություն ձևավորում, բարձր աշխատավարձ տալիս... եթե սրանք ոչինչ չպետք է անեն, այլ միայն պետք է մեղավորներ գտնեն»։ Աղբյուրը` Արմինե Օհանյան |
«Սրտի պլանային վիրահատությունը մեր ընտանիքի համար ճակատագրական էր»․ Հովսեփ Աղազարյան
2013:54Զինվորական կացարանի հրդեհի գործով հերթական դատական նիստն է (տեսանյութ)
4913:30«7 երեխայի հետ վերադառնում ենք Հայաստան, ոչ ոք չի ուզում աջակցել»․ քաղաքացի (տեսանյութ)
6712:30Մահացել է Հովիկ Աղազարյանի կինը
6712:18«Խորհրդարանը ղեկավարում են ընդամենը երեք մարդ». Էդմոն Մարուքյան
7412:06Բողոքի երթերը Թբիլիսիում ավելի բազմազան են դառնում
8811:54