«Նպատակ ունենք, որ ռազմատեխնիկական արտադրության մոտ 25-30%-ը լինի ՀՀ ներսում»․ Արմեն Գրիգորյան
![]() «Հայաստանի անվտանգության արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունը բազմազանեցումն է։ Այդ բազմազանեցման հիմնական նպատակն այն է, որ խնդիրները, որոնք ունեցել ենք առնվազն 2020-ի պատերազմի ընթացքում և պատերազմից հետո, կարողանանք կառավարելի դարձնել, նաև Հայաստանի կարողություններն ավելացնենք»,- «Հայաստանի ազգային անվտանգությունը. ընթացիկ զարգացումներ» թեմայով քննարկման ժամանակ ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Այսօր մենք ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ունենք մի քանի կարևոր գործընկերներ՝ Հնդկաստանը, Ֆրանսիան, և մենք փնտրում ենք նոր գործընկերներ։ Մենք նպատակ ունենք, որ ռազմատեխնիկական արտադրության մոտ 25-30 տոկոսը լինի ՀՀ ներսում, այսինքն, ռազմարդյունաբերական ոլորտը սպասարկի ՀՀ կարիքը։ ՀՀ-ի համար ռազմավարական առաջնահերթություններ են ինքնիշխանության, ժողովրդավարության ամրապնդումը և տարածքային ամբողջականության պաշտպանությունը։ Բազմազանեցման գործընթացը պետք է սպասարկի հենց այս ռազմավարական նպատակները»,- նշել է Գրիգորյանը։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
