Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

«ԱՄՆ-ն առնչություն չունի Լիբանանում փեյջերների զանգվածային պայթյունների հետ». Պետդեպ

708
Չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ., 10:12
«ԱՄՆ-ն առնչություն չունի Լիբանանում փեյջերների զանգվածային պայթյունների հետ». Պետդեպ

ԱՄՆ-ն առնչություն չունի Լիբանանում փեյջերների զանգվածային պայթյունների հետ, այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ «Մենք տեղեկատվություն ենք հավաքում: Կարող եմ ասել, որ ԱՄՆ-ն այդ ամենի հետ կապ չունի: Մենք նախապես տեղյակ չենք եղել»,- հավելել է նա:

Հիշեցնենք՝ Լիբանանի տարբեր շրջաններում փեյջերների պայթեցման հետևանքով տուժածների թիվը գերազանցում է 2800-ը։