Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 24 նոյեմբերի, 2024 թ.

«Ուկրաինային դեռ թույլ չեն տվել հարվածել Ռուսաստանի խորքերը». Զելենսկի

387
Կիրակի, 15 սեպտեմբերի, 2024 թ., 21:48
«Ուկրաինային դեռ թույլ չեն տվել հարվածել Ռուսաստանի խորքերը». Զելենսկի

Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Ուկրաինան դեռևս թույլտվություն չունի արևմտյան զենք օգտագործելու՝ ռուսական տարածքը հարվածելու համար։
«Ոչ, դեռ ոչ»,- ասել է Զելենսկին CNN-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ուկրաինան ստացել է թույլտվություն։ ԱՄՆժ-ի նախագահ Ջո Բայդենի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հանդիպումից հետո վերջին հայտարարության մեջ Սպիտակ տունը չի հայտարարել ամերիկյան առաջնորդի որոշման մասին՝ թույլ տալ Ուկրաինայի Զինված ուժերին արևմտյան հրթիռներով հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում։