Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 24 նոյեմբերի, 2024 թ.

«Դա կհանգեցնի անխուսափելի էսկալացիայի»․ թուրք փորձագետ

390
Կիրակի, 15 սեպտեմբերի, 2024 թ., 11:12
«Դա կհանգեցնի անխուսափելի էսկալացիայի»․ թուրք փորձագետ

Թուրք փորձագետ Հասան Ունալը Habertürk-ի եթերում հայտարարել է, որ Ուկրաինային՝ Ռուսաստանի խորքերը հեռահար հրթիռներով հարվածելու թույլտվությունը կհանգեցնի հակամարտության անխուսափելի սրացման։
Ըստ նրա՝ դա շատ վտանգավոր քայլ կլինի։

Հիշեցնենք՝ օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Россия-1»-ի եթերում հայտարարել էր, որ Արևմուտքն ուղղակիորեն կներքաշվի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե թույլ տա Ուկրաինային հարվածել ՌԴ-ին՝ հեռահար հրթիռներով։ Դա, ըստ նրա, կփոխի հակամարտության բնույթն ու մասշտաբները: «Եթե այդ որոշումն ընդունվի, դա կնշանակի ոչ պակաս, քան ՆԱՏՕ-ի երկրների, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների անմիջական ներգրավվածություն ուկրաինական պատերազմին»,- ասել էր Պուտինը՝ հավելելով, որ Ռուսաստանը ստիպված կլինի ընդունել «համապատասխան որոշումներ»:

Bild-ն այսօր գրել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջիկա շաբաթներին մտադիր է մեկնել ԱՄՆ՝ անձամբ խնդրելու Ջո Բայդենին՝ թույլ տալ արևմտյան հեռահար զենքով հարվածել Ռուսաստանի խորքերը։