ՌԴ-ն կարող է միջուկային փորձարկումներ անցկացնել՝ Արևմուտքին վախեցնելու համար․ #Reuters
Արևմուտքում քննարկումներ են ընթանում Ուկրաինայի ԶՈՒ կողմից ՌԴ տարածքի խորքերը հարվածելու արգելքի թուլացման վերաբերյալ, գրում է Reuters-ը՝ հավելելով, որ զրուցել է մի քանի փորձագետների հետ՝ հասկանալու, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել Պուտինը։ Համբուրգի ինստիտուտում զենքի փորձագետ Ուլրիխ Կյունը կարծիք է հայտնել, որ Պուտինը կարող է միջուկային ազդանշան ուղարկել, օրինակ՝ միջուկային զենքի փորձարկում, որպեսզի վախեցնի Արևմուտքին: Ռուսաստանը 1990 թվականից ի վեր միջուկային զենք չի փորձարկել։ Ավստրիայի համալսարանի անվտանգության մասնագետ Գերհարդ Մանգոտը նույնպես հնարավոր, բայց քիչ հավանական է համարում Ռուսաստանի Դաշնության ղեկավարի «միջուկային» արձագանքը։ «Ռուսները կարող են միջուկային փորձարկում անցկացնել: Նրանք կատարել են անհրաժեշտ նախապատրաստությունները»,- ասել է Մանգոտը: |
«Քանի դեռ ՀԱՊԿ գործընկերները չեն փոխել իրենց դիրքորոշումը և վերաբերմունքը, մեր դիրքորոշումը լեգիտիմ է»․ Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
4218:30«Տարածաշրջանի և ՀՀ-ի անվտանգությունը միայն Հայաստանով և իր մեկ հարևանով չի պայմանավորված»․ Սուրեն Պապիկյան
4918:18Պետդումայում առաջարկել են սոցցանցերից օգտվելու տարիքային սահմանափակում մտցնել
6517:43«Սուրեն Պապիկյանն ասուլիսում բացահայտ ստեց»․ «Փաստինֆո»
6017:36«Ով արդարացնում է Արցախի հանձնումը, կարդարացնի նաև Սյունիքի, Գեղարքունիքի հանձնումը»․ Տիգրան Քոչարյան
5017:30«Այս տարի հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն»․ Սուրեն Պապիկյան
5817:12