«Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն թույլ կտա՞ն Կիևին արևմտյան հրթիռներով հարվածել ՌԴ խորքերը»․ լրագրողները՝ Սթարմերին
408
Շաբաթ, 14 սեպտեմբերի, 2024 թ., 11:24
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցությունների ավարտից հետո, պատասխանել է լրագրողների հարցին։ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն թույլ կտա՞ն Կիևին արևմտյան հրթիռներով հարվածել ՌԴ տարածքի խորքերում գտնվող թիրախներին․ վարչապետը շրջանցել է այս հարցը։ Նա ասել է, որ պատերազմի ավարտը կախված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, միևնույն ժամանակ նշելով, որ Ուկրաինան ունի ինքնապաշտպանության իրավունք։ Սթարմերը հավելել է, որ Բայդենի հետ իր քննարկումները ռազմավարական են եղել, ոչ թե մարտավարական։ Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում «որևէ կոնկրետ որոշման մասին» խոսք չի եղել։ «Մի քանի օրից կշարունակենք զրույցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ ավելի լայն շրջանակներում»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։ |
Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև
4812:49«Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը». Սուրեն Սարգսյան
6111:30Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ․ #Newsmax
11311:13«Ավերածություններն ավելի մեծ են, քան եթե միջուկային հարված հասցվեր»․ Թրամփ
8310:49Հութիները հայտնել են Իսրայելի ՊՆ շենքը հրթիռակոծելու մասին
12210:12Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի. «Հրապարակ»
10409:06