«Մի շատ դաժան բան ասեմ». Արգիշտի Կիվիրյան
![]() Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի գրառումը. «Մի շատ դաժան բան ասեմ։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը քանդելու է Արցախի բոլոր եկեղեցիները, սկզբից՝ նորերը, հետո կանցնի հներին։ Ու եթե ինչ-որ մեկը մտածում ա, որ, ասենք, միջազգային հանրությունը կկարողանա բռնել Բաքվի ձեռքը, ապա չարաչար եք սխալվում։ Երբ դեռ հայությունը չէր ենթարկվել ռազմական պարտության, իրենք քանդեցին Ջուղայի գերեզմանոցը, ու ոչ աշխարհը դա կարողացավ կանխել, ոչ էլ այդ ժամանակ իրենց տարածաշրջանի ռազմական առյուծ պատկերացնող Երևանը։ Հիմա էլ հայերի տարատեսակ աղիողորմ պռտիցիաները ոչ մի օգուտ չեն տալու, ինչը ուզենան, կքանդեն, մնացածն էլ կաղավաղեն ու կհռչակեն, այսպես կոչված, աղվանական ժառանգություն։ Պետք ա մտածել լուծումներ, օրինակ մի բան կարող եմ առաջարկել։ Պետք ա բանակցել իրենց հետ, ու որպեսզի իրենք ձեռ չտան հայկական ժառանգությանը, իրենց ինչ-որ բան առաջարկել։ Օրինակ Կոնդի մզկիթը։ Հիմա իհարկե պոռոտախոս հայությունը կսկսի ոսկորներս ուտել, թե բա դա իրենց հետ կապ չունի, որ այդկերպ կապահովի իրենց վերադարձը ու այլն։ Ինձ բացարձակ չի հուզում, որ դա իրենց հետ կապ չունի, նաեւ ես շատ լավ հասկանում եմ, որ այս իրավիճակում իրենք ուշ, թե շուտ վերադառնալու են։ Ու դու կարաս շատ բան պոկել սկզբից, շահել թանկագին ժամանակը, ոնց որ հնարավոր էր դա անել Արցախում 2020 թվականից հետո, քանի որ վերջում, երբ լինելով պարտված, կոտոշներդ սրած չէիր ուզում քննարկել ոչ մի լուծում, որը կապահովեր ժամանակ շահելը ու հայերի շարունակական կյանքը Արցախում։ Ի տարբերություն ռազմա-հայրենասիրական պաթոս քշողների, Արցախի եկեղեցիները, հայկական ժառանգությունը ինձ համար թանկ են, ու ես նաեւ հասկանում եմ, որ լինելով պարտված կողմ՝ դու պետք ա խոսես իրենց հետ, ու փորձես ինչ-որ գծի վրա կանգնես, ինչ-որ բան պահել, քան թե պոռոտախոսելով հասցնես նրան, որ իրենք վերջում ռազմական ճանապարհով մտնեն Երեւան ու տիրանան ոչ միայն այդ մզկիթին: Ու եթե ձեզ թվում ա, որ դա անհնարին ա, հիշեք որ ձեր համար նաեւ անհնարին էր թվում տաս տարի առաջ այն միտքը, որ Արցախում էլ հայ չի լինելու... Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան |

«Երևանում տարվում են աշխատանքներ հայկական ուշ մոդեռնիզմի 2 կարևորագույն օրինակների վերացման ուղղությամբ». Սարհատ Պետրոսյան
174Երեկ, 02:12
Հունական Օլիմպոսն ու Նորմանդիայի ափերը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում (տեսանյութ)
31727.07.2026, 22:58
«Քաղաքակրթական Հայաստանի հերթական անկյունը՝ Հին Զովունիի հուշարձանախումբը». Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
18627.07.2026, 03:06
«Լռիր, որ...». Տիգրան Դավուդյան
22827.07.2026, 02:06
«Բագրավանում հնամենի պատմաճարտապետական գաղտնիքներ են բացահայտվելու». Վահան Թումասյան (լուսանկար)
15727.07.2026, 01:06
Apple-ը հայտարարում է «Թաքստոց» սերիալի վերջին եթերաշրջանի թողարկման ամսաթիվը
15327.07.2026, 00:12
