Երևանի քաղաքապետարանը 644000 դոլարի էլեկտրամոբիլներ է գնել
Երևանի քաղաքապետարանը 644 հազար դոլարով 21 հատ էլեկտրամոբիլ է գնել։ Այս մասին «Հետքը» տեղեկացել է Երևանի քաղաքապետարանից։ Մեքենաների գնման պայմանագրերի ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ ձեռք է բերվել 2023 թ-ի մեկ Mercedes EQE500 և 2024 թ-ի արտադրության 20 հատ BYD song plus ավտոմեքենա։ Ի դեպ Mercedes-ի գնով հնարավոր է ձեռք բերել 3 հատ BYD։ Երևանի քաղաքապետարանն այս տարվա մայիսին ձեռք է բերել 20 նոր էլեկտրամոբիլ։ Էլեկտրամոբիլները BYD song plus մակնիշի են, 2024 թվականի արտադրության։ Մեքենաների գնման համար հայտարարվել է էլեկտրոնային աճուրդ։ Ամենացածր գնառաջարկը ներկայացրել է «Էկո մոթորս գրուպ» ՍՊԸ-ն։ Մեքենաներից յուրաքանչյուրի արժեքը 11 մլն դրամ է՝ մոտ 28 հազար դոլար։ Քաղաքապետարանից գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ էլեկտրամոբիլներն սպասարկում են Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումներին։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
«Սրտի պլանային վիրահատությունը մեր ընտանիքի համար ճակատագրական էր»․ Հովսեփ Աղազարյան
2013:54Զինվորական կացարանի հրդեհի գործով հերթական դատական նիստն է (տեսանյութ)
4913:30«7 երեխայի հետ վերադառնում ենք Հայաստան, ոչ ոք չի ուզում աջակցել»․ քաղաքացի (տեսանյութ)
6712:30Մահացել է Հովիկ Աղազարյանի կինը
6712:18«Խորհրդարանը ղեկավարում են ընդամենը երեք մարդ». Էդմոն Մարուքյան
7412:06Բողոքի երթերը Թբիլիսիում ավելի բազմազան են դառնում
8811:54