«Նաիրի համայնքի ղեկավարը, առանց տեղյակ պահելու, մարդկանց հողերը հանում է գենպլանից»․ քասախցի
Քասախ գյուղի բնակիչները փակել էին Աշտարակ-Երևան ավտոճանապարհը։ Նրանք բողոքում են Նաիրի վարչական շրջանի ղեկավար Նորայր Սարգսյանի որոշման դեմ, որով բնակիչներին արգելվում է գյուղնշանակության համար տրամադրված հողակտորների վրա շինարարություն կատարել։ Նաիրի համայնքի ավագանու անդամ Արմեն Համբարձումյանը, խոսելով խնդրի մասին, ասաց․ «Կառավարությունն ահագին գումար է տվել գենպլանի փոփոխության համար։ Նախկինում գենպլանը փոխվել է՝ մարդկանց հողատարածքները մտցրել են գենպլանի մեջ՝ որպես բնակելի։ Հիմա Նաիրի համայնքի ղեկավարը՝ Նորայր Սարգսյանը, իր նախաձեռնությամբ՝ օգտվելով կառավարության տրամադրած գումարից, մարդկանց հողերը առանց տեղյակ պահելու հանում է գենպլանից։ Էն տարածքները, որ ոչ մի կոմունիկացիա չունեն և գենպլանին համապատասխան քաղաքաշինության ոչ մի նորմին չի համապատասխանում, դա ներառել է գենպլանի մեջ։ Հիմա գյուղնշանակության հողերի ամեն քառակուսու համար մարդիկ գումար են մուծում, որ դառնա բնակելի։ Նորայր Սարգսյանը սարքում է մի հատ մեծ խնդիր՝ այդ հողերի գինը ուզում է իջեցնի, որ մարդիկ գան, գնան, հոգնեն։ Մենք պահանջում ենք 2011 և 2017թթ-ի գենպլանը թողեն նույնը, 2024-ի դիմողներին էլ աջակցեն»։ |
«Գործարարներ՝ մեծ ու փոքր փորերով ու գլուխներով, դուք հարստացել եք նաև Արցախով»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
3223:24«Ուղիղ եթերի ներքո բարձրանալ դեպի նոր ուղիղ եթեր՝ անհավանական». Ալեն Սիմոնյան
4222:54«Ինչը կարելի էր Փաշինյանին, չի կարելի մյուսների՞ն». լրագրողները՝ Արամ Հովհաննիսյանին
4722:42«Նոր իմացա, որ Սրբազանը գալիս է «Հանրային»». Պետրոս Ղազարյան
5022:24«Մեր դիմաց հայրենահանձնման դիվական նոր պլանավորումներ են». Բագրատ Սրբազան
6822:12«Բագրատ Սրբազանի պատասխանը՝ Հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ)
6522:00