«Առաջարկում են պետության մեղքով առաջացած հարկային պարտավորությունը թողնել քաղաքացու վրա». Թադևոս Ավետիսյան
![]() ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետությունը սխալվել և քիչ է հաշվարկել տասնյակ հազարավոր քաղաքացիների գույքահարկը։ Հիմա առաջարկում են պետության մեղքով առաջացած այդ լրացուցիչ հարկային պարտավորությունը թողնել քաղաքացու վրա։ Հիշեցնենք՝ ԱԺ-ում այսօր քննարկվել էր այն հարցը, որ Կադաստրի կոմիտեում և համայնքներում էլեկտրոնային համակարգի ներդրման արդյունքում բացահայտվել են գույքահարկի հաշվարկման հետ կապված խնդիրներ: Ըստ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի՝ առկա են եղել դեպքեր, երբ Կադաստրի կոմիտեի տվյալների բազա մուտքագրվել է սխալ տեղեկատվություն: Նշվել է, որ քաղաքացին նախքան էլեկտրոնային համակարգի ներդնումն իր պարտավորությունները կատարել է բարեխղճորեն, սակայն համակարգի ներդնումից հետո պարզվել է, որ կա գույքահարկի չվճարված որոշակի պարտավորություն, որի մասով էլ նաև հաշվարկվում են տույժ-տուգանքները: Նախաձեռնությամբ Կառավարությունը նախատեսում է զրոյացնել այդ տույժ-տուգանքները»: Աղբյուրը` Թադևոս Ավետիսյան |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
