Ուկրաինան ստեղծել է սեփական արտադրության բարձր ճշգրտության ծրագրվող ռումբ
![]() Ուկրաինան մշակել է բարձր ճշգրտությամբ ծրագրվող ռումբ, որը կարող է «առանցքային զենք» դառնալ ռուսական ռազմական օբյեկտներին հարվածելու համար, գրում է Forbes-ը։ Արկի նախատիպը ֆիքսվել է տեսանյութում, որը վերջերս նկարահանել է ուկրաինական կործանիչի անձնակազմը փորձարկման ժամանակ։ Հրատարակության տվյալներով՝ ռումբը հագեցած է հրթիռի արագացուցիչով, հետ քաշվող թևերով և GPS համակարգով, իսկ թռիչքի հեռահարությունը կարող է հասնել մոտավորապես 65 կիլոմետրի։ Եթե Ուկրաինան հաստատի այդ ռումբերի զանգվածային արտադրությունը, ապա նա կկարողանա նույն հաճախականությամբ հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին, որով ՌԴ ԶՈւ-ն նմանատիպ արկերով կրակում է Ուկրաինայի վրա, նշում է աղբյուրը։ Նոր ռումբը կմիանա Ուկրաինայում արտադրվող զինամթերքի ցանկին, ինչպիսիք են «Նեպտուն» թևավոր հրթիռը, «Պալյանիցա» անօդաչու հրթիռը և մի շարք հեռահար հարվածային անօդաչու թռչող սարքեր: Արևմուտքից զենքի սահմանափակ մատակարարումների և ռուսական տարածքի խորքում դրանց օգտագործման արգելքի ֆոնին Ուկրաինան ակտիվորեն զարգացնում է սեփական արկերի արտադրությունը։ Այսպես, օգոստոսի 24-ին Ուկրաինայի զինված ուժերը հաջողությամբ փորձարկել են «Պալյանիցա» հեռահար անօդաչու թռչող սարքը, որի թռիչքի հեռահարությունը 700 կիլոմետր է։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ այս հրթիռը նախատեսվում է օգտագործել Ռուսաստանի դեմ հարվածների համար։ |

«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
10300:54
Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 1,4 միլիոն դոլարով (լուսանկար)
139Երեկ, 23:25
Կասեցրել են պատերազմի՝ ցմահ հաշմանդամ դարձած մասնակցի առողջապահական ապահովագրությունը
118Երեկ, 23:12
«Դոնբասից նահանջելը կնշանակի պարտվել պատերազմը». Զելենսկի
175Երեկ, 22:37
«Ադրբեջանի անկախության սահմանադրական ակտն՝ ընդդեմ Հայաստանի անկախության մասին հռչակագրի». Արա Զոհրաբյան (լուսանկար)
134Երեկ, 21:48
«Կարևոր է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարության բովանդակային հատվածը». Վարդան Ոսկանյան
128Երեկ, 21:24
