Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2024 թ.

«Հայաստանում մեծ չափերի է հասել մայրացու ոչխարների արտահանումը»․ Գառնիկ Դանիելյան

146
Հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2024 թ., 16:48
«Հայաստանում մեծ չափերի է հասել մայրացու ոչխարների արտահանումը»․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում վերջին շրջանում մեծ չափերի է հասել մայրացու ոչխարների արտահանումը, ինչն էլ կարող է լուրջ վնասներ հասցնել տնտեսության այս ճյուղին։
Իմ տեղեկություններով, մայրացուների մեծ խմբաքանակ հիմնականում արտահանվում է Իրան և ԱՄԷ։ Եթե նախկինում նախարարությունը վերահսկում էր, որպեսզի մայրացուները մեծ խմբաքանակով չարտահանվեն, այսօր ոլորտը մատնված է անտարբերության։
Անասնապահությամբ զբաղվողներին առաջարկվում է կրկնակի թանկ վաճառել մայրացուներին։ Ենթադրենք, եթե մեկ մայրացու ոչխարի արժեքը 50․0000 դրամ է, արտահանմամբ զբաղվողներն առաջարկում են վաճառել 100․000 դրամով։ Այս ամենի հետևանքով վտանգվում է անասունների վերարտադրությունը՝ առաջացնելով դեֆիցիտ և թանկացում։
Սա պարենային անվտանգության հարց է, գերխնդիր, որը պահանջում է հստակ գործողություններ և ռազմավարություն»։

Աղբյուրը`   Գառնիկ Դանիելյան