«Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին վերածել են «քաղաքական ամլության» ալիբիի»․ Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Նախօրեին լսում եմ համեմատաբար նորաթուխ քաղաքական գործիչներից մեկին, որը Հանրային հեռուստաընկերության եթերում «մերկացնում» է Սրբազան շարժումն ու դրա հետևում՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի առկայության հանգամանքը: Անկեղծ ասած, եթե առաջնորդողը լսարանի՝ մտածել կարողանալու կանխավարկածն է, ապա թերևս պետք էր սպասել գոնե, որ հիշյալ գործչի և ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաների հետ իր իսկ խոստովանած զրույցից անցներ բավականին ժամանակ և հանրության համար գոնե մի քիչ մոռացվեր զրույցի փաստը: Հակառակ պարագայում, այդ զրույցից մեկ-երկու ամիս անց, այն էլ Հանրայինի եթերում «մերկացումները» հաստատապես չեն կարող արդյունավետ լինել հանրային ընկալման տեսանկյունից, եթե, կրկնեմ, գործում է լսարանի կամ հեռուստադիտողի մտածելու կանխավարկածը: Ընդ որում, նշեմ, որ հարցն այն չէ, թե որքանով է գործիչը ասում իրականությունը, ներկայացնում ճշմարտությունը, կամ իրողություններին որքան մոտ են նրա գնահատողական դատողությունները: Տվյալ պարագայում խնդիրը շատ ավելի լայն է, քան զուտ երիտասարդ գործչի վարքագիծը: Եվ, ըստ իս հենց խնդրի լայնության ու խորության պատճառով է, որ անդրադառնում եմ, այլ ոչ թե պարզապես բանախոսի եթերային դրվագի: Հարցն այն է, և օրեր առաջ այդ մասին գրել եմ տելեգրամյան իմ ալիքում, որ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին վերածել են Հայաստանում «քաղաքական ամլության» յուրօրինակ ալիբիի: Թե հիշյալ, թե տարբեր այլ բանախոսների հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ, բայց, անընդհատ նախկին նախագահներին մատնացույց անելով՝ որ չեն հեռանում, դաշտը չեն թողնում և այլն, ըստ էության արդարացվում է միայն սեփական քաղաքական անարդյունավետությունը: Մի պարզ դիտարկում, իհարկե իմ սուբյեկտիվ չափումով: Եթե ելնենք 2021 թվականի ընտրության արդյունքից, ապա՝ կառավարող ՔՊ-ն ստացել է մոտ 700 հազար ձայն, իսկ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի առաջնորդած դաշինքները միասին վերցրած՝ մոտ 300 հազար ձայն: Ես հասկանում եմ, որ Հայաստանում իրականում չկա 2,5 միլիոն ընտրող, ինչպես պաշտոնական ցուցակներում է: Բայց, ընտրողների իրական թիվը թերեւս կհասնի մոտ 1,8-2 միլիոնի: Լավ, նախկիններն ու ներկաները «տարան» 1 միլիոնի ձայնը: Բայց չէ՞ որ մնում է գրեթե այդքան էլ: Ինչո՞ւ բավարար չափով չի կապիտալիզացվում այդ մասը: Տարբեր, այդ թվում արտերկրի հեղինակավոր սոցհարցումներ փաստում են, որ հանրության մոտ 60-70 տոկոսը չի վստահում քաղաքական ուժերին: Այսինքն, կա քաղաքական աշխատանքի բաց դաշտ, որտեղ սակայն ըստ էության չկա քաղաքական աշխատանք: Փոխարենը, քաղաքական աշխատանքի մակարդակի է հասցվում Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին՝ «չհեռանալու» համար մեղադրելը: Բայց ո՞րն է ակնկալիքը: Որ, նոր ուժի, թարմ ուժի, կամ այսպես ասած երրորդ ուժի ակնկալիք ունեցող մարդիկ հենց ա՞յդ մոտեցումն են գնահատելու նոր ու թարմ, և ձայն տալու: Դա մեղմ ասած մոլորություն է: Մարդիկ գնահատելու են այն բովանդակությունը, իրավիճակ ստեղծելու այն կարողությունը, որով կներկայանա որևէ ուժ: Քաղաքականությունն իրավիճակ ստեղծելն է, թեկուզ փոքր, պայանական ասած՝ «մի նրբանցքի» մակարդակով, հետո փողոցի, պողոտայի, քաղաքի, երկրի մասշտաբով նոր իրավիճակ ստեղծելը, այլ ոչ թե անընդհատ հին իրավիճակից բողոքելը: Դա քաղաքականություն չէ, ընդ որում թե ներսի հայացքի, թե դրսի հայացքի համար: Ասել, թե՝ դուք բոլորդ ձեզ սպառել եք, հեռացեք, ինձ ճանապարհ տվեք, ըստ էության քաղաքականության մեջ հավասարազոր է հայտնի մանկական երգին՝ սև սև ապեր հեռացեք, արևին ճամփա տվեք: Մրցակիցներին գերազանցում են, շրջանցում են, այո՝ հարկ եղած դեպքում խորամանկում են, բայց հաղթում են, այլ ոչ թե սպասում, որ նրանք հեռանան և ճանապարհ տան: Ի վերջո, այդ միտքն էլ ասել եմ բազմիցս, եթե չկա այդ խնդիրը լուծելու կարողություն, ինչպե՞ս պետք է լուծվեն ավելի լուրջ աշխարհաքաղաքական խնդիրները, եթե հանկարծ որևէ բան մատուցվի «սկուտեղի» վրա: Հատկապես, որ արդեն ունենք մի նախադեպ: Այո, անկասկած է, որ կա նոր ուժի, նոր բովանդակության, նոր գաղափարների, նոր որակների հրամայական, ընդհուպ կենսական հրամայական: Բայց, հենց այդ ուժը պետք է հարթի իր ճանապարհը, ու այդ ճանապարհը հարթելու կարողությունն է նաև, որ հանրության մեջ պետք է առաջացնի վստահություն այդ ուժի կարողունակության նկատմամբ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
DW-ի «Արգելոց»-ը կրկին ծաղրում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8400:24«Բալանսավորված քաղաքականության մասին խոսում է մեկը, ով դրա ոչնչացման ուղղությամբ արել է առավելագույնը». Սուրեն Սուրենյանց
85Երեկ, 23:18Նեթանյահուն հանդես է եկել հայտարարությամբ
151Երեկ, 21:54«Փաշինյանի անձնական դատողություններով՝ Հայրենիքը պետություն է, իսկ պետությունն էլ միայն Նիկոլն է». Արտակ Զաքարյան
94Երեկ, 17:54«Դու հայրենասեր չես, դու փողասեր չարչի ես»․ Մարգարիտ Եսայան
104Երեկ, 17:24«2026-ին ՀՀ սահմանային ամբողջ երկայնքը փաթաթված կլինի ամրոցներով»․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
120Երեկ, 17:12