Նիկոլ Փաշինյանի կերտած Հայաստանում Արցախի անկախության օրը չհիշվեց. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի ողջ պատմության մեջ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է իր իսկ պատկերացումներով «կերտել իրական Հայաստան», որտեղ, պետական մակարդակով, այլևս փակված է հայկական երկրորդ պետության՝ Արցախի էջը, իսկ Արցախի անկախության օրը ոչ մի միջոցառում չի կազմակերպվում, և ոչ մի ուղերձ չի հնչում: Այսօր, սակայն, Նիկոլ Փաշինյանի կերտած Հայաստանում, որն ընդամենը տարիներ առաջ Արցախի անվտանգության առաջին երաշխավորն էր, պետական մակարդակով անտեսում են Արցախի անկախության օրը: Մայր Հայաստանում երեկ ոչ միայն պետական մակարդակով միջոցառում չանցկացվեց, այլև իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկն անգամ հարկ չհամարեց ուղերձ հղել օրվա կապակցությամբ: Երեկ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները մեկը մյուսի հետևից գեղեցիկ ուղերձներ էին հղել ուսումնական նոր տարվա առիթով, իսկ Արցախի մասին՝ զրո խոսք: Ավելին, այդ օրը Նիկոլ Փաշինյանը որոշել էր մարզային շրջագայություն կատարել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: Նախ Սյունիք, հետո Տավուշ՝ իր իշխանության օրոք մասնատված Կիրանց գյուղում դպրոցի բացմանը մասնակցելու: Ի դեպ, մեզ փոխանցեցին, որ Նիկոլ Փաշինյանի ու կնոջ ժամանումից առաջ, նրանց վախերին ու անհանգստությանը հագուրդ տալու համար՝ մի լավ ստուգումներ են կատարել դպրոցում և հարակից տարածքում, իսկ Փաշինյանին և կնոջը մեծ թվով անվտանգության աշխատակիցներ են ուղեկցել: Ի դեպ, ոչ մի խոսք չհնչեց նաև գերիների ու ռազմագերիների մասին»: |
DW-ի «Արգելոց»-ը կրկին ծաղրում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8400:24«Բալանսավորված քաղաքականության մասին խոսում է մեկը, ով դրա ոչնչացման ուղղությամբ արել է առավելագույնը». Սուրեն Սուրենյանց
85Երեկ, 23:18Նեթանյահուն հանդես է եկել հայտարարությամբ
151Երեկ, 21:54«Փաշինյանի անձնական դատողություններով՝ Հայրենիքը պետություն է, իսկ պետությունն էլ միայն Նիկոլն է». Արտակ Զաքարյան
94Երեկ, 17:54«Դու հայրենասեր չես, դու փողասեր չարչի ես»․ Մարգարիտ Եսայան
104Երեկ, 17:24«2026-ին ՀՀ սահմանային ամբողջ երկայնքը փաթաթված կլինի ամրոցներով»․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
120Երեկ, 17:12