Ռուսաստանը պատմական ռեկորդ է սահմանել արդյունաբերական թափոնների քանակով
![]() Անցյալ տարի Ռուսաստանում արդյունաբերական թափոնների ծավալը հասել է ռեկորդային 9,3 միլիարդ տոննայի՝ 3 տոկոսով կամ 262 միլիոն տոննայով գերազանցելով 2022 թվականի ցուցանիշը: Այս թվերը FinExpertiza-ն հաշվարկել է Rosprirodnadzor-ի տվյալների հիման վրա։ Ընդ որում, ամբողջ երկրում նման թափոնների միայն 40%-ն է վերամշակվում, իսկ մի շարք շրջաններում չեն կարողանում հաղթահարել դրա հոսքը, գրում է Ведомости-ն։ Ամենախնդրահարույց իրավիճակն ստեղծվել է Կոմիում, Չեչնիայում, Կամչատկայի երկրամասում, Պրիմորիեում և Կալմիկիայում։ Ըստ FinExpertiza-ի նախագահ Ելենա Տրուբնիկովայի՝ այստեղ վերամշակված արդյունաբերական թափոնների զանգվածը 20 կամ ավելի անգամ պակաս է գոյացած զանգվածից, իսկ նախորդ ժամանակաշրջաններում կուտակված թափոնները հայտնվում են հեռացման վայրերում: Արդյունաբերական թափոնների հիմնական գեներատորներն են եղել Կեմերովոյի մարզը (4,1 միլիարդ տոննա), Յակուտիան (860,4 միլիոն) և Կրասնոյարսկի երկրամասը (548,6 միլիոն տոննա):
Առավելագույն ծավալը՝ 6 մլրդ տոննա կամ բոլոր ձեռնարկությունների թափոնների 64,9%-ը գոյանում է ածխի արդյունահանման արդյունքում։ Հակառեյթինգում երկրորդ տեղը զբաղեցնում է մետաղական հանքաքարերի արտադրությունը՝ 2,3 մլրդ տոննա, կամ 24,6%։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
