Կրամատորսկի հյուրանոցի հրթիռակոծման հետևանքով զոհվել է Reuters-ի աշխատակից
1720
Երկուշաբթի, 26 օգոստոսի, 2024 թ., 01:30
![]() Reuters-ը հաստատել է, որ իր աշխատակից Ռայան Էվանսը սպանվել է Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքի հյուրանոցներից մեկի վրա հարվածի հետևանքով։ Լրատվամիջոցները պարզաբանել են, որ 38-ամյա Էվանսն անվտանգության հարցերով խորհրդական է եղել և գտնվել է Կրամատորսկի Sapphire հյուրանոցում, որը վնասվել է հրթիռային հարձակման հետևանքով։ «Մեր լրագրողներից երկուսը հիվանդանոցում են, նրանցից մեկը ծանր վնասվածքներ է ստացել: Մեր ևս երեք գործընկեր հայտնաբերվել է և ապահով է»,- ասվում է Reuters-ի հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Դոնեցկի մարզի իշխանությունները հաստատել էին, որ Կրամատորսկում հրթիռային հարձակման հետեւանքով ավերված հյուրանոցի փլատակների տակ հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացու դի։ |

«Ասիմետրիկ պայքարը Հայաստանի պարագայում ենթադրում է հենց պայքար քաղաքական տիրույթում». Հակոբ Բադալյան
66Երեկ, 23:48
«Եթե հաջողվի համաձայնության գալ, դա առաջին հերթին վերաբերվելու է «ազդեցության նոր գոտիների» գծմանը». Գարիկ Քեռյան
68Երեկ, 23:24
Նավթային բիծը մոտենում է ԱՄԷ-ի ափերին
125Երեկ, 23:18
«ԱԱԾ անունից մոլորեցրել են քաղաքացիներին և հափշտակել ավելի քան 1 մլրդ դրամ»․ ՔԿ (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևան-Կապան-Երևան թռիչքները ժամանակավորապես կդադարեցվեն
109Երեկ, 22:30
«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ»․ ԱԱԾ
94Երեկ, 22:12
