Երևան`   +30 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2024 թ.

Դուրովի հետ ձերբակալված աղջիկը, հնարավոր է, հավաքագրված է եղել

155
Կիրակի, 25 օգոստոսի, 2024 թ., 21:54
Դուրովի հետ ձերբակալված աղջիկը, հնարավոր է, հավաքագրված է եղել

Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովի հետ Փարիզում ձերբակալել են 24-ամյա Յուլիա Վավիլովային։ Այս մասին գրում է Baza telegram ալիքը։

Հրապարակման մեջ ասվում է, որ «օգոստոսի 16-ին Յուլիան Instagram-ի իր սթորիում հրապարակել է, որ Ղազախստանից թռել է Ադրբեջան։ Աղջկա ֆոնին երևացել է Embraer Legacy 600 ինքնաթիռը: Նաև նա Ադրբեջանից լուսանկարներ է հրապարակել:

«Դատելով սոցիալական ցանցերից՝ Յուլիան ապրում է Դուբայում և հաճախ է հայտնվում այն ​​վայրերում, որտեղ գտնվում է Պավել Դուրովը։ Օգոստոսի 25-ի գիշերը Յուլիան դադարել է հայտնվել համացանցում։ Ինքը՝ Յուլիան, իրեն անվանում է գեյմեր, հաղորդավար, կրիպտո-ներդրող և վարում է արաբերեն կրիպտոյի մասին ալիք»,- գրում է Baza-ն։
Մոսկվայում վարկած են դիտարկում, որ Յուլիա Վավիլովան, ով Դուրովի հետ Բաքվում է եղել, կարող էր հավաքագրվել արևմտյան հետախուզական ծառայությունների կողմից։ Կասկածներ են առաջացել, որ հենց Վավիլովան է միջնորդել մեդիամագնատի ու ֆրանսիացի գործարարի հանդիպումը Փարիզում։ Այս վարկածն այժմ գերիշխում է Մոսկվայի գրասենյակներում, և համապատասխան հետաքննություն է ընթանում, լրատվամիջոցների հետ հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Վավիլովան սերտ կապեր ունի Փարիզում: