Երևան`   +30 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2024 թ.

«Դուրովի ձերբակալության իրական պատճառը Թելեգրամը փակելու փորձն է»․ ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար

145
Կիրակի, 25 օգոստոսի, 2024 թ., 15:12
«Դուրովի ձերբակալության իրական պատճառը Թելեգրամը փակելու փորձն է»․ ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար

«Թելեգրամի հիմնադիր Պավել Դուրովի կալանավորումը Ֆրանսիայում խոսքի ազատության իրավունքի հերթական կոպիտ խախտումն է։ Միանգամայն ակնհայտ է, որ Պավել Դուրովի ձերբակալության իրական պատճառը Թելեգրամը փակելու փորձն է, ինտերնետ հարթակ, որտեղ կարելի է աշխարհում ընթացող իրադարձությունների մասին իմանալ ճշմարտությունը»,-Թելեգրամի իր ալիքում գրել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան

«Սա բողոք է առաջացնում բոլորի մոտ, ովքեր ձգտում են խոսքի ազատության և բազմաբևեռ աշխարհ կառուցելու համար։ Սա նաև մարդու հիմնարար իրավունքների վերաբերյալ մի շարք պետությունների կողմից երկակի ստանդարտների հերթական ակնհայտ դրսևորումն է, որոնք փառաբանում են ժողովրդավարությունը, բայց իրականում ձգտում են ոտնահարել այն։ Ես ուզում եմ ֆրանսիական մեծ հեղափոխության ժառանգներին հիշեցնել հայտնի ասացվածքը. «Ես համաձայն չեմ ձեր ասած ոչ մի բառի հետ, բայց ես պատրաստ եմ մեռնել այն ասելու ձեր իրավունքի համար»: