Երևան`   +30 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2024 թ.

«Ինչ զարհուրելի ալիքներ ասես, չկա թելեգրամում, հսկողությունն էլ՝ զրո»․ Նարինե Ղալեչյան

167
Կիրակի, 25 օգոստոսի, 2024 թ., 14:36
«Ինչ զարհուրելի ալիքներ ասես, չկա թելեգրամում, հսկողությունն էլ՝ զրո»․ Նարինե Ղալեչյան

Լրագրող Նարինե Ղալեչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թմրամիջոցների տարածման, նաև Հայաստանում դրանց վաճառքի տեմպերի աճի մասին հաճախ եմ գրում:
Քանի, քանի ծնողների ու երիտասարդների հետ եմ խոսել, բոլորն ասում են, որ այդ չարիքի վաճառքի համար «իդեալական» հարթակ է Telegram-ը:
Հայաստանում, դեպք եմ լուսաբանել, եր TG-ում պտտվող պատճառով անչափահաս է ինքնասպան եղել:
Ինչ զարհուրելի ալիքներ ասես, չկա տելեգրամում, հսկողությունն էլ զրո:
Ու հիմա, Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովին Փարիզում ձերբակալել են, ըստ նախնական տեղեկությունների՝
թմրամիջոցների ապօրինի շրջանառության, երեխաների նկատմամբ հանցագործությունների և խարդախության դեմ պայքարում «Տելեգրամ»-ը հրաժարավել է համագործակցել իրավապահների հետ:
Հ.Գ. Որոշ ռուս բլոգերներ արդեն սկսել են քաղաքական ենթատեքստեր փնտրել: Չշտապենք, սպասենք, հստակ լուրերի, բայց չմոռանանք, որ թմրանյութերի վաճառքը շարունակում էր «ծակղել» TG-ում

Աղբյուրը`   Նարինե Ղալեչյան