Երևան`   +30 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2024 թ.

Ռուսաստանի դեսպանատունը Ֆրանսիայից պահանջել է պարզաբանել Դուրովի ձերբակալման պատճառները

154
Կիրակի, 25 օգոստոսի, 2024 թ., 13:24
Ռուսաստանի դեսպանատունը Ֆրանսիայից պահանջել է պարզաբանել Դուրովի ձերբակալման պատճառները

Փարիզում Ռուսաստանի դեսպանատունը Ֆրանսիայի իշխանություններից պահանջել է անհապաղ պարզաբանել Թելեգրամի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալման պատճառները։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Դեսպանատունը Փարիզից պահանջել է ապահովել նրա իրավունքների պաշտպանությունը և հյուպատոսական հասանելիություն տրամադրել․ «Այս պահին ֆրանսիական կողմը խուսափում է փոխգործակցությունից»․-հայտնում են դեսպանատնից։