Վրացական բանկերը սկսել են մերժել «Զոլոտայա Կորոնա»-ի միջոցով փոխանցումները
![]() Վրացական մի քանի բանկ դադարեցրել է համագործակցությունը «Զոլոտայա Կորոնա» դրամական փոխանցումների համակարգի հետ այն բանից հետո, երբ ծրագրավորողներից մեկի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել։ «Օգտատերերը հայտնում են, որ TBC Բանկն ամբողջությամբ հանել է «Զոլոտայա Կորոնա» ներդիրն իր հավելվածից, Rico ծառայությունը նախկինում ուղարկված վճարումներ չի տալիս, իսկ «Վրաստանի բանկը» մերժում է փոխանցումները։ «Կրեդո» բանկը դեռ ընդունում է»,- հայտնում է «Նիկոլայ Լևշից» թելեգրամ ալիքը: Վրաստանի տարածքում վճարային համակարգի արգելքի մասին պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել: «Զոլոտայա Կորոնա»-ն Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումների քանակով առաջատարն է։ Օրեր առաջ ԱՄՆ-ի գանձապետարանը պատժամիջոցներ է կիրառել ֆինանսական հատվածի ռուսական երեք ընկերությունների՝ Atol-ի, Diasoft-ի և Ֆինանսական տեխնոլոգիաների կենտրոնի (CFT) նկատմամբ: «Զոլոտայա Կորոնա»-ն սերտորեն կապված է վերջինիս հետ։ Այս հայտնի վճարային համակարգը նախկինում եղել է CFT խմբի մաս: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
