Երևան`   +30 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 սեպտեմբերի, 2024 թ.

«Ինչպիսին չպետք է լինեն հակամարտող կողմի սահմանային բնակավայրերը». Կարեն Հովհաննիսյան

122
Շաբաթ, 24 օգոստոսի, 2024 թ., 23:30
«Ինչպիսին չպետք է լինեն հակամարտող կողմի սահմանային բնակավայրերը». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռուս-ուկրաինական պատերազմում Ուկրաինան Կուրսկի գործողությամբ ցույց տվեց, թե ինչպիսին չպետք է լինեն հակամարտող կողմի սահմանային բնակավայրերը։
Ուկրաինական կողմի ձեռքի տակ են հայտնվել բազմաթիվ փաստաթղթեր, որոնք, թերևս, գաղտնի ինֆորմացիա են պարունակում։ Այդ փաստաթղթերը վերաբերվում են ինչպես զորակոչին, զինտեխնիկայի մատակարարմանը, ներքին շրջաբերականներին, այնպես էլ ֆինանսատնտեսական ոլորտին։ Սրանք, թերևս, լավագույն ցուցիչ կարող են լինել ուկրաինական կողմի համար, որպեսզի վերլուծեն իրավիճակն իրենց հետագա գործողությունների համար։
Հակամարտող կողմերի սահմանային բնակավայրերը չպետք է ծանրաբեռնված լինեն ադմինիստրացիոն, կառավարող, կազմակերպող կառույցներով։ Նույնիսկ բանկերի աշխատանքներն այդ տարածքներում պետք է ժամանակավորապես դադարեցնել, կամ սահմանափակումներ մտցնել։ Պատերազմի ժամանակ չպետք է պլանավորես միայն պաշտպանությունը, կամ հարձակումը, այլ նաև նահանջը պետք է գրագետ և ճիշտ պլանավորես և կազմակերպես։ Ճիշտ և գրագետ նահանջը կարող է նահանջող կողմին հետո թույլ տալ կորցրածը ոչ միայն հետ բերել, այլ նաև առաջ գնալ։
Պատերազմները վերլուծությունների վրա են հիմնված, որքան քիչ, կամ շեղող ինֆորմացիա տաս հակառակորդին վերլուծելու համար, այնքան մեծ են քո հաղթանակի շանսերը վերջնարդյունքում»։