«Հովիվների պակաս կա, դրա համար չեն կարողանում զարգացնել ոչխարաբուծությունը»․ Նիկոլ Փաշինյան
![]() Այսօր կառավարությունը հաստատել է ոչխարաբուծության և այծաբուծության, մթերատվության բարձրացման և մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրերը։ Հարցի քննարկման ժամանակ Փաշինյանը նկատեց՝ գյուղատնտեսության մեջ չենք կարողանում արդյունավետության խնդիրը առաջ մղել․ «Ոչխարաբուծությունը գյուղատնտեսության ամենաեկամտաբեր ոլորտներից է, բայց այդպես էլ չենք կարողանում մեր քաղաքացիներին քաջալերել, որպեսզի մեծ քանակով ոչխարաբուծությունը զարգանա, փոխարենը մեր տվյալները ցույց են տալիս, որ շատ է ներմուծումը, մասնավորապես՝ գառների, որոնք որոշ ժամանակ հետո արտահանվում են։ Հարց է ծագում, եթե էդ պրոցեսը կա, ինչի՞ տեղում չենք այդ ամենը կազմակերպում։ Այս հարցերի պատասխանները երբեմն անսպասելի են։ Ծիլքար գյուղում ինձ ասացին, որ հովիվների պակաս կա, դրա համար չեն կարողանում զարգացել ոչխարաբուծությունը։ Մենք այսօր տարբեր տեղերում ենք այս պրոբլեմի հետ բախվում։ Շատ կարևոր է նաև գների մասին մեր ընկալումները։ Մարզեր այցերի ժամանակ հաճախ կաթի գների մասին հարց են բարձրացվում, ինձ ուղարկել են ՀՀ-ում և եվրամիությունում 2023 թվականի կաթի գների համեմատականը, և ինձ համար զարմանալիորեն պարզվեց ՀՀ-ում և եվրամիությունում կաթի գները եղել են համամտելի, ՀՀ-ում ինչ-որ պահ նաև բարձր է եղել։ Երկու զուգահեռ գործոն կա, առաջինը՝ 150 դրամի դեպքում 10 լ կաթը 1500 դրամ է, 20 լ –ը՝ 3000 դրամ։ Դա մի ուղղություն է, որ կաթի քանակի միջոցով պետք է եկամտի հարցը լուծել»,-ասաց Փաշինյանը։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
