Բենզալցակայանի և գազալցակայանների գործունեություն է դադարեցվել
![]() ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել Սևան քաղաքի Երևանյան խճուղի 74 հողամաս հասցեում գործող «Լունա» հանգստի գոտու տարածքում շահագործվող բենզալցակայանի, գ. Զովունիի 1-ին փողոց 239 հասցեում շահագործվող գազաբենզալցակայանի, ինչպես նաև Սպիտակ համայնքի Մեծ Պարնի գյուղի 24 փողոց, թիվ 27 հասցեում շահագործվող ավտոգազալիցքավորման ճնշակայանի՝ (ԱԳԼՃԿ) նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։ Գեղարքունիքի, Կոտայքի և Լոռու տարածքային բաժինների հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետները պարզել են, որ անհատ ձեռնարկատերերի կողմից շահագործվող օբյեկտներում՝ Սևան քաղաքում գտնվող բենզալցակայանում, Լոռու մարզի Սպիտակ համայնքում գտնվող ավտոգազալիցքավորման ճնշակայանում, Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող գազաբենզալցակայանում առկա են նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներ։ Հաշվի առնելով նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման թույլ տրված խախտումները, ինչպես նաև այդ խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից վերոնշյալ բենզալցակայանի, ավտոգազալիցքավորման ճնշակայանի, գազաբենզալցակայանի ու գործունեությունը դադարեցնելու որոշումներ են կայացվել։ ՔՏՀԱ տեսչական մարմնի և Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանի փոխգործակցությամբ պետական սեփականութփյան հողամասի վրա կառուցված բենզալցակայանն ապամոնտաժվել է։ Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող գազաբենզալցակայանը Տեսչական մարմնի և Հարկադիր կատարման ապահովման ծառայության համատեղ աշխատանքի արդյունքում կապարակնքվել է։ Լոռու մարզի հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանն ապամոնտաժվել է՝ օբյեկտը շահագործող տնտեսավարողի սեփական նախաձեռնությամբ։ Աղբյուրը` ՀՀ ՔՏՀԱՏՄ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
