Գերմանիայում հոգեբուժարանից հանցագործներ են փախել
1684
Կիրակի, 18 օգոստոսի, 2024 թ., 17:48
![]() Բավարիայում չորս տղամարդ փախել է հոգեկան հիվանդ հանցագործների հատուկ կլինիկայից, գրում է dw-ն։ Ոստիկանության տվյալներով՝ շաբաթ օրը՝ օգոստոսի 17-ի երեկոյան, 27-ից 31 տարեկան չորս հիվանդներ փախել են Շտրաուբինգի շրջանային հիվանդանոցից։ Ոստիկանությունը ինտենսիվ որոնումներ է իրականացնում փախուստի դիմած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Գործողությանը ներգրավված են ուղղաթիռ և հատուկ վարժեցված շներ։ Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ չորս հիվանդ հարձակվել են կլինիկայի աշխատակիցներից մեկի վրա և ստիպել նրան բացել դարպասը։ Երբ դարպասները բացվել են, նրանք անմիջապես ազատ են արձակել իրենց պատանդին և փախել Ալբուրգ քաղաքի ուղղությամբ։ Բռնության ենթարկված աշխատակիցը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է այլ կլինիկա։ |

Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
5608:24
«Մի քանի առաջարկ՝ Երևանում խցանումները նվազեցնելու վերաբերյալ»․ Ոսկան Սարգսյան
15100:48
SpaceX-ին թույլատրվել է ուղեծիր դուրս բերել մեկ միլիոն արբանյակ
31700:01
Ողբերգություն Կահիրեյում. առնվազն 30 մարդ է զոհվել
318Երեկ, 23:49
«Կոնկրետ առաջարկ ունեմ քաղբանտարկյալների վերաբերյալ». Կարեն Վրթանեսյան
160Երեկ, 22:48
Ամերիկացի միլիարդատերը գնել է «Լուկօյլի» ակտիվներն Ադրբեջանում
327Երեկ, 22:37
