«Գազայում հրադադարի շուրջ բանակցություններում առաջընթաց չկա»․ ՀԱՄԱՍ
599
Կիրակի, 18 օգոստոսի, 2024 թ., 12:30
![]() Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները, որոնք տեղի էին ունենում Կատարում, հաջողություն չեն ունեցել։ Այս մասին Sky News-ին տված հարցազրույցում ասել է Լիբանանում ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Ահմեդ Աբդել Հադին։ Նրա խոսքով, բանակցությունների արդյունքների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի լավատեսական մոտեցումը չի համապատասխանում իրական վիճակին։ «Բայդենի վարչակազմը փորձում է ցույց տալ, որ իրավիճակը բարենպաստ է, սակայն առաջին փուլը ցույց տվեց, որ բարելավում չկա»,- ասել է նա։ «Միջնորդները մեզ ասացին, որ վիճելի հարցերը չեն լուծվել, ու Նեթանյահուն առաջ է քաշել լրացուցիչ պայմաններ՝ է՛լ ավելի բարդացնելով իրավճակը»,- նշել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը, փոխանցում է ТАСС-ը։ |

«Նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն»». Արփինե Հովհաննիսյան
10617:36
«Ո՞նց կարողա նույն ազգի գենի մեջ էսքան տարբերություն լինի»․ Դավիթ Ամալյան
12117:30
Իրանը սպառնացել է ագրեսիայի դեպքում հարվածել Եվրոպայում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներին
14717:25
«Այս գործով հրապարակված մեղադրանքում իրականությունը տարբերվում է քաղաքական իշխանության գնահատականներից»․ Տիգրան Աբրահամյան
11117:12
«Սահմանադրությունը առևտրի կամ իրավիճակային համաձայնության մասին չէ». Արթուր Սուքոյան
12317:06
Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահն այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին
13016:54
