Ճապոնիան իր պաշտպանական բյուջեն կավելացնի ռեկորդային մակարդակով
![]() Ճապոնիան ցանկանում է հաջորդ տարի իր պաշտպանական բյուջեն հասցնել ռեկորդային՝ 54 միլիարդ դոլարի: Դրա պատճառը Չինաստանից հնչող սպառնալիքներն էին, հայտնում է Kyodo-ն։ Մասնավորապես, ռեկորդային բյուջեն կներառի անօդաչու թռչող սարքեր տեղակայելու պահանջարկը, որպեսզի ավելի լավ պաշտպանեն ծայրամասային կղզիները «Չինաստանի աճող ռազմական ինքնավստահության» պայմաններում: Խոսքը Նանսեյ կղզիների շղթայի մասին է, որը ռազմավարական նշանակություն ունի՝ Թայվանին մոտ գտնվելու պատճառով։ Ընթացիկ տարվա՝ պաշտպանության նախարարության բյուջեն կազմում է 7,9 տրիլիոն իեն, ինչն ամենամեծն է երկրի պատմության մեջ։ Ճապոնիայում տարեկան պաշտպանական ծախսերը երկար տարիներ սահմանափակվել են ՀՆԱ-ի մոտ 1 տոկոսով կամ 5 տրիլիոն իենից մի փոքր ավելի: Սակայն 2022 թվականին Ճապոնիայի կառավարությունը թարմացրել է իր անվտանգության փաստաթղթերը՝ նաև Հյուսիսային Կորեայի սպառնալիքների պատճառով։ |

«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
10300:54
Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 1,4 միլիոն դոլարով (լուսանկար)
139Երեկ, 23:25
Կասեցրել են պատերազմի՝ ցմահ հաշմանդամ դարձած մասնակցի առողջապահական ապահովագրությունը
118Երեկ, 23:12
«Դոնբասից նահանջելը կնշանակի պարտվել պատերազմը». Զելենսկի
175Երեկ, 22:37
«Ադրբեջանի անկախության սահմանադրական ակտն՝ ընդդեմ Հայաստանի անկախության մասին հռչակագրի». Արա Զոհրաբյան (լուսանկար)
134Երեկ, 21:48
«Կարևոր է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարության բովանդակային հատվածը». Վարդան Ոսկանյան
128Երեկ, 21:24
