Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 23 նոյեմբերի, 2024 թ.

«Անհաղորդ դեմքով ասում են՝ «պետպատվերը» վերջացել է, վճարե՛ք»․ Ծաղիկ Վարդանյան

319
Ուրբաթ, 16 օգոստոսի, 2024 թ., 12:42
«Անհաղորդ դեմքով ասում են՝ «պետպատվերը» վերջացել է, վճարե՛ք»․ Ծաղիկ Վարդանյան

«Առողջության իրավունք» ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԻՍԿ ԴՈՒՔ ՓՈՐՁԵ՞Լ ԵՔ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ ԲՈՒԺՎԵԼ
Հայաստանի քաղաքացուն, այդ թվում մանր ու խոշոր չինովնիկներին, առաջարկում եմ գնալ Երևանի ցանկացած հիվանդանոց (բացառությամբ հոգեբուժական և տուբերկուլյոզային) փորձել բուժում ստանալ կամ հետազոտվել պետական պատվերով: Դուք կտեսնեք, թե ինչ անհաղորդ դեմքով ձեզ ասում են՝ «պետպատվերը» վերջացել է, վճարե՛ք:
Առողջապահության նախարարության առաջարկով ՀՀ կառավարությունը այսպես կոչված չսահմանափակվող բյուջեի սկզբունքով հրապարակային օֆերտայի ծրագիրը երկարացրել է մինչև այս տարվա վերջ:
Մեզ՝ հասարակությանը, երբ վառ գույներով, որպես նանոտեխնոլոգիա հրամցնում եք այդ իրականության հետ աղերս չունեցող ծրագիրը, հասկանում ենք՝ դիմացը ընտրություններ են և այլն, իսկ ինքներդ ձեզ ինչի՞ եք
համոզում, թե շատ լավ բան եք անում:
Այժմ կարճ ձեր ծրագրի միջանկյալ արդյունքների մասին. Վերջին տարիներին շուրջ երկու անգամ հարկատուների հաշվին ավելացվել է առողջապահության գումարները՝ կազմելով շուրջ 170 մլրդ և.... ա՜յ քեզ հետաքրքիր արդյունք՝ տարվա ընթացքում այդ նույն հարկատուների համար պետպատվերը ավելի շուտ է սկսել վերջանալ:
Հայտարարեցիք, որ «գումարը գնում է հիվանդի հետևից», ստացել եք մի վիճակ, որ գումարը ուր է գնում՝ անհասկանալի է, իսկ հիվանդը ինքն է վճարում իր գրպանից:
ԲԿ-ներին ասացիք, որ անսահմանափակ է բյուջեն, արդյունքում բյուջեն ստացվեց անորոշ՝ օդից կախված:
ՀՀ կառավարությո՛ւն, ՀՀ առողջապահությա՛ն նախարարություն, երբ հրավիրում եք ԲԿ-ների տնօրեններին և քննարկում օֆերտայի պայմանագրով ծրագիրի արդյունավետությունը, հասկանալի չէր, որ ուղիղ կախվածությունը ԱՆ-ից և հետագա հաշվեհարդարի տեսլականը նրանց կդարձնի խոնարh, գովերգող տնօրեններ, թե՞ պարզապես ականջահաճո բառեր էիք ուզում լսել ու ինքներդ ձեզ համոզել, որ «հրաշք» ծրագիր է:
Նիկո՛լ Փաշինյան, այս առիթով վերընթերցեք Հովհաննես Թումանյանի «Թագավորն ու չարչին»:
Հ.Գ. Որոշել էի չանդրադառնալ, չստացվեց՝
«за державу обидно»»։

Աղբյուրը`   Ծաղիկ Վարդանյան