Երևան`   +19 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2026 թ.

Հովհաննես Մովսիսյանը՝ սեպտեմբերի 27-ին ցուցադրված համերգի մասին

62
Այսօր, 16:12
Հովհաննես Մովսիսյանը՝ սեպտեմբերի 27-ին ցուցադրված համերգի մասին

«Մենք հայտարարեցինք, որ տհաճ սխալ է տեղի ունեցել և ներողություն խնդրեցինք, դրանից հետո սկսվեց պրոցեսը՝ հասկանալու, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Նաև շեշտել էինք, որ ներքին ընթացակարգերում կլինեն փոփոխություններ, որպեսզի նման դեպքերը բացառվեն․ այդ պրոցեսն արդեն սկսվել է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հանրայինի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 27-ին համերգի ցուցադրմանը։ «Մեր օրենքում հստակ ֆիքսված են հիշատակի օրերը, և օրենքի մեջ կետերով ֆիքսված չէր այդ օրը։ Երբ եթերացանկը կազմվում է, նայում են օրենքը, օրենքով ֆիքսված հիշատակի օրերը և ըստ այդմ կազմում։ Եվ մեզ մոտ տեղի է ունեցել այն, որ օրենքով են առաջնորդվել և այստեղ է տեղի ունեցել սխալը։ Մենք հատուկ օրացույց ենք սահմանելու նաև այն օրերի համար, որոնք օրենքով կարգավորված չեն, և դա լինելու է քայլերից մեկը, որ հետագայում բացառվեն նման միջադեպերը»,- նշել է Մովսիսյանը։

Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը