«Եթե մենք լսեինք Բրյուսելին, Վրաստանն այսօր պետություն կլիներ միայն թղթի վրա»․ Պապուաշվիլի
![]() Եթե Վրաստանը հետևեր Բրյուսելի խորհուրդներին, ապա կվերածվեր միայն թղթի վրա գոյություն ունեցող պետության։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Կարծում եմ՝ ավելի լավ է թեկնածու երկրի կարգավիճակ ունենալ միայն թղթի վրա, քան պետություն լինել միայն թղթի վրա։ Սա այն ընտրությունն է, որը պետք է կատարել։ Նախևառաջ, եթե մենք լսեինք Բրյուսելին և գնայինք Ռուսաստանի հետ էսկալացիայի, Վրաստանը նույնպես տնտեսական վնասներ կկրեր, ինչպես Մոլդովան։ Եթե մենք լսեինք Բրյուսելին և գնայինք Ռուսաստանի հետ էսկալացիայի, ապա Վրաստանը մեծ հավանականությամբ ռազմական առճակատման մեջ կմտներ Ռուսաստանի հետ, և այսօր մենք կլինեինք պատերազմի հետևանքով նույնքան ավերված երկիր, որքան Ուկրաինան»,- ասել է Պապուաշվիլին։ Նշենք, որ ԵՄ ընդլայնման հարցերով եվրոհանձնակատար Մարտա Կոսը նախօրեին հայտարարել էր, որ Վրաստանը ԵՄ անդամակցության թեկնածու է մնում միայն թղթի վրա: |

«Մեհրիբան Ալիևան էլ որ գա իշխանության, մեր մտավորականության մեծ մասը կանգնելու է նրա կողքին՝ աղախինի դեր է կատարելու»․ Հուսիկ Արա (տեսանյութ)
1322:00
«Ռազմական գործողություններից ոչ մեկը հօգուտ ԱՄՆ-ի չեղավ»․ Կարեն Հովհաննիսյան
5721:42
«Ինչո՞ւ օրենքը բոլորի համար հավասարապես չի գործում»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
9820:42
«ՔՊ-ական իշխանությունը սկզբունքներ չունի»․ Ոսկան Սարգսյան
9020:12
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ
9919:54
««Բարեփոխման» անվան տակ թանկացրած տրանսպորտի վիճակը Երևանում»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
9619:30
