Շրջանառության մեջ են դրվել Շառլ Ազնավուրին և Երվանդ Քոչարին նվիրված արծաթե հուշադրամներ
![]() ՀՀ կենտրոնական բանկը 2024 թվականի օգոստոսի 15-ին շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» և «Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակ» արծաթե հուշադրամները: Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ Դիմերես՝ Շառլ Ազնավուրին շնորհված Հայրենիքի շքանշանը՝ հավերժության նշանի ֆոնին: Դարձերես՝ Շառլ Ազնավուրի դիմապատկերը՝ հավերժության նշանի ֆոնին, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության դրոշների միաձուլվող պատկեր: Էսքիզների հեղինակ՝ Հարություն Սամուելյան: Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 1000 դրամ Մետաղը/հարգը արծաթ 9250 Քաշը 33,6 գ Տրամագիծը 40,0 մմ Որակը պրուֆ Դրամաշուրթը ատամնավոր Թողարկման քանակը 1000 հատ Թողարկման տարեթիվը 2024 Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին նվիրված հուշադրամ Դիմերես՝ Երվանդ Քոչարի «Մելինեի դիմանկարը» գեղանկարը (1930 թ.) և «Էրեբունի-Երևան» տարածանկարը (1968 թ.): Դարձերես՝ Երվանդ Քոչարի դիմապատկերը, դրվագ «Պատերազմի արհավիրքը» կտավից (1962 թ.) և «Մելամաղձություն» քանդակը (1959 թ.): Էսքիզների հեղինակ՝ Կարեն Մելիքյան: Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 100 դրամ Մետաղը/հարգը արծաթ 9250 Քաշը 28,28 գ Չափը 28,0 x 40,0 մմ Որակը լավացված Դրամաշուրթը հարթ Թողարկման քանակը 500 հատ Թողարկման տարեթիվը 2024 ![]() ![]() |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36


