Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել հանքերի վերահսկող Հովհաննես Հարությունյանը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի տեղակալ Հովհաննես Հարությունյանը պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի նոյեմբեր ամսից։ Մինչ այդ նա ուժերը փորձեց առողջապահության փոխնախարարի և Շիրակի մարզպետի պաշտոնում: Հարությունյանը իր՝ 2023 թվականի հաշվետու տարվա անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մայիսի 31-ին, որում նկատել ենք, որ նա տարվա սկզբում հայտարարագրել է 3 անշարժ գույք, բոլորը Գյումրիում. դրանցից մեկը բնակարան է բազմաբնակարան շենքում, որը գնել է 1991 թվականին: Երկրորդը՝ անհատական բնակելի տուն՝ կառուցված իր իսկ հողի վրա 2018 թվականին և հողամաս, որը ձեռք է բերվել 2010 թվականին: Հարությունյանը որպես տրանսպորտային միջոց հայտարարագրել է 2018 թվականի BMW մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2022 թվականին, երբ պաշտոնյա էր: Նույն տրանսպորտային միջոցը պահպանվել է հաշվետու տարվա վերջում: Հովհաննես Հարությունյանի բանկային հաշիվներից երկուսի մնացորդը տարվա սկզբում եղել է 0 դրամ, որոնցից մեկը տարվա վերջում ավելացել է՝ հասնելով 150.000 դրամի: Իսկ մյուսում տարվա սկզբին եղել է 1100 դրամ, որը հաշվետու տարվա վերջում զրոյացվել է: ՏԿԵՆ-ի տեղակալի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 15 մլն 539 հազար դրամ, որից 15 մլն 46 հազար դրամը նախարարությունից ստացած աշխատավարձն է, իսկ 490.000 դրամը՝ փոխանցում «Ինեկոբանկ»-ից։ Հարությունյանի վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 3 մլն դրամ: Հիշեցնենք, որ նա, ի թիվս այլ գործերի, զբաղված է նաև հանքավայրերի գործունեության համակարգմամբ. որպես փոխնախարար լավ է վաստակում: Մանրամասները՝ թերթի համարում: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
