«Այս մեդալին շատ եմ սպասել»․ Վարազդատ Լալայան
![]() Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանն օլիմպիական արծաթե մեդալը շատ սպասված է համարում: «Թեժ պայքար էր ծավալվել: Մենք պատրաստ էինք այս պայքարին, թե ես, թե Գոռը: Պատրաստ էինք հաղթելու: Բայց ինչ-ինչ պատճառներով վերջին մոտեցումը չստացվեց: Չեմ կարող բացատրել, թե ինչ կատարվեց հրում վարժության վերջին մոտեցմանը: Երևի այդ մեդալը իմ չէր այս պահին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է Լալայանը: Օխ արծաթե մեդալակիրը հպարտություն է համարում մրցելու այնպիսի մեծանուն ծանրորդի հետ, ինչպիսին Լաշա Տալախաձեն է: «Ինձ համար պատիվ է, որ նրա հետ հավասարը հավասարին մրցակցում եմ: Եվ մի կողմից նույնիսկ ուզում եմ հաղթել իրեն: Այս մեդալին ես շատ եմ սպասել: Բայց երբեք չեմ մտածել մեդալի գույնի մասին: Միայն շնորհակալ եմ իմ Աստծուն, այս մեդալի համար»,-ասել է ծանրորդը: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
