«Տագնապալի լուրեր են գալիս. շատ դժվար գիշեր է լինելու». իրավիճակը Կուրսկում
![]() ՌԴ Բելովսկի շրջանում շարունակվում է բնակիչների կամավոր տարհանումը, հայտնել է Կուրսկի Բելովսկի շրջանի ղեկավար Նիկոլայ Վոլոբուևը։ Ինչպես հայտնում են ռուսական Z թելեգրամ-ալիքները, տարածք են մտել Ուկրաինայի զինված ուժերը։ Ավելի վաղ Վոլոբուևը հայտարարել էր բնակիչների «շարունակական տարհանման» մասին: «Մարդիկ դուրս են գալիս ինչպես ինքնուրույն, այնպես էլ կազմակերպված ավտոբուսներով։ Ժամանակավոր վերաբնակեցումը շարունակվում է շրջանի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Տարածքի բնակիչներին տեղավորում են Կուրսկ քաղաքում և Կուրսկի շրջանի անվտանգ տարածքներում գտնվող ժամանակավոր կացարաններում»,- ասել է նա սոցիալական ցանցերում տարածած հաղորդագրության մեջ։ «Տագնապալի լուրեր են գալիս. շատ դժվար գիշեր է լինելու»,- գրում է ՌԴ իշխանություններին մոտ կանգնած Kremlin Snuffbox թելեգրամ-ալիքը։ Ամբողջ պայթյուններ են լսվում Կուրսկ քաղաքում։ «Կուրսկը կրկին ենթարկվում է զանգվածային հարձակման. երկրորդ ալիքն է սկսվել»,- գրում են թելեգրամ ալիքները։ RIA-ն հաղորդում է, որն խոցված ուկրաինական հրթիռն ընկել է քաղաքի բնակելի շենքի վրա, հրդեհ է բռնկվել, և շտապ օգնության բոլոր ծառայությունները շտապել են դեպքի վայր: |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
