48 ժամվա ընթացքում Ուկրաինան ավելի շատ տարածք է գրավել, քան 2023-ին. #TheTelegraph
Ռուսական՝ ավելի քան երկու տարվա ագրեսիայից հետո Ուկրաինան հարձակման մեջ է։ Երեքշաբթի առավոտյան առնվազն 300 ուկրաինացի զինվորականներ հատել են ռուսական սահմանը, այս մասին հոդված է հրապարակել The Telegraph-ը։ «Ուկրաինական զորքերը վերահսկողության տակ են վերցրել 350 քառ․ կմ տարածք։ Ուկրաինային հաջողվել է 48 ժամից պակաս ժամանակում գրավել ավելի շատ տարածքներ, քան 2023 թվականի հակահարձակման ընթացքում»,- գրում է լրատվամիջոցը։ Նշվում է, որ Ուկրաինայի հարձակողական գործողությունները Կուրսկի ուղղությամբ չեն դանդաղում։ Ավելին, փորձագետների կարծիքով, այս հարձակումն ունի երեք հիմնական նպատակ. - շեղել ռուսական ուժերին Դոնեցկի մարզում հարձակողական գործողություններից, - տարաձայնություններ սերմանել ՌԴ ներսում, - նպաստավոր պայմաններ ստեղծել՝ տարածքների փոխանակման հետագա համաձայնագրի ժամանակ։ Լրատվամիջոցները, միևնույն ժամանակ, կանխատեսում են, որ չնայած սկզբնական թափին, Ուկրաինայի առաջխաղացումը Կուրսկում, հավանաբար, կարճատև կլինի․ արևմտյան և ներքին ճնշումը, կստիպի Կիևին փոխել կուրսը։ |
Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև
4812:49«Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը». Սուրեն Սարգսյան
6111:30Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ․ #Newsmax
11311:13«Ավերածություններն ավելի մեծ են, քան եթե միջուկային հարված հասցվեր»․ Թրամփ
8310:49Հութիները հայտնել են Իսրայելի ՊՆ շենքը հրթիռակոծելու մասին
12210:12Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի. «Հրապարակ»
10409:06