«Հպարտ եմ, որ ներկայացնելու եմ Հայաստանը միջազգային առաջնություններում»․ Էլինա Ավանեսյան
![]() Ինչպես հայտնել էինք, թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը, որը կանանց ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 58-րդ հորիզոնականը, ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և առաջիկա մրցաշարերում հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո: Առաջիկայում 21-ամյա մարզուհին ՀՀ դրոշի ներքո հանդես կգա ԱՄՆ Ցինցինատիի մրցաշարում, որը կմեկնարկի օգոստոսի 11-ին, այնուհետև կմասնակցի ԱՄՆ բաց առաջնության հաջորդ մրցաշարին: Այն կմեկնարկի օգոստոսի 26-ին:
«Շատ հպարտ եմ, որ այսուհետ ներկայացնելու եմ Հայաստանը միջազգային առաջնություններում: Սա բացառիկ հնարավորություն է և հարգանքի տուրք իմ արմատներին, հայրենիքին և ընտանիքին, ովքեր միշտ աջակցել են ինձ»,- մարզական քաղաքացիությունը փոխելուց հետո ասել է Ավանեսյանը: Ավանեսյանն ընդգծել է՝ որպես հայ մարզիկ ձգտում է մեծ նվաճումների հասել և ապագայում Հայաստանի Հանրապետությանը զգալի հաջողություններ պարգևել: «Ես ուզում եմ նաև ոգեշնչել սկսնակ մարզիկներին և խրախուսել երիտասարդներին զբաղվել սպորտով: Ես սկսեցի թենիս խաղալ մի փոքր քաղաքային խաղահրապարակում՝ իմ համայնքի աջակցությամբ, և իրականություն դարձավ պրոֆեսիոնալ թենիսիստ դառնալու անհավանական երազանքս։ Հույս ունեմ, որ խոստումնալից հայ մարզիկները նույնպես կարող են անցնել այս ուղին և ստանալ նույնպիսի աջակցություն»,- եզրափակել է Ավանեսյանը: Իսպանիայի ՀՀ դեսպանությունում այսօր տեղի է ունեցել թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին ՀՀ քաղաքացու անձնագրի հանձնման արարողությունը։ 21-ամյա Էլինա Ավանեսյանը ծնվել է Պյատիգորսկում։ Մեծ սաղավարտի մեծահասակների մրցաշարերում նա իր նորամուտը նշել է 2022 թվականին։ 2023 թվականի մայիսին Ավանեսյանը հաղթել է կարիերայի ամենախոշոր մրցաշարում՝ ITF W100 սերիայի տիտղոս նվաճելով Գերմանիայում: Աղբյուրը` ՀՀ ԿԳՄՍ նախարարություն |

ԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից՝ գրանցելով նոր ռեկորդ
23301:10
Արայիկ Հարությունյանը՝ ՀԱՕԿ նախագա՞հ
120Երեկ, 23:18
«Մեսսին ֆուտբոլային հանճար է․ ափսոս է, որ այսպիսի թիմի կազմում է»․ Գոռ Աբրահամյան
149Երեկ, 17:24
«Հուսանք՝ հաջորդ առաջնությունում նաև Հայաստանը կլինի»․ Թաթուլ Հակոբյան
127Երեկ, 17:06
«Իսպանիայի ուրախությունը՝ Իրանի ուրախությունն է»․ Փեզեշքիան
297Երեկ, 15:21
«Թրամփի չսիրած Իսպանիան դարձավ չեմպիոն»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
108Երեկ, 11:00
