«Կոմունալ ծառայությունների վճարումներից հետվճար չի հաշվարկվի»․ Նարեկ Մկրտչյան
![]() Այսօր կառավարության նիստի ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ թոշակառուներին ու նպաստառուներին հնարավորություն կտրվի ապրանքների կամ ծառայությունների ձեռքբերման դիմաց անկանխիկ վճարումներից ստանալ 5000-ի փոխարեն 6000 դրամ հետվճար։ «Միևնույն ժամանակ առաջարկում ենք, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարումների հետվճար չհաշվարկվի»,-ասաց նախարարը՝ նշելով, որ ի սկզբանե ծրագրի նպատակներից է եղել տնտեսության ստվերային շրջանառության կրճատումը, անկանխիկ գործարքների խթանումը։ «Կոմունալ վճարումներն, ըստ էության, ամբողջությամբ համարվում են ստվերից դուրս։ Քանի որ արդեն ունենք վարքագծային փոփոխություն, և մեր թոշակառուներն ու նպաստառուները ակտիվ սկսել են օգտագործել անկանխիկ վճարումների տարբերակը, մենք առաջարկում ենք իրականացնել այս փոփոխությունը»,-ասաց նա։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
