Երևան`   +2 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

Բանգլադեշի վարչապետը հրաժարական է տվել. #Reuters

1923
Երկուշաբթի, 05 օգոստոսի, 2024 թ., 13:54
Բանգլադեշի վարչապետը հրաժարական է տվել. #Reuters

Երկրում շարունակվող բողոքի զանգվածային ցույցերի ֆոնին Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան հրաժարական է տվել ու լքել երկիրը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով բանակի իր աղբյուրներին։

Ըստ Prothom Alo Daily-ի՝ քաղաքական գործիչը ռազմական ինքնաթիռով մեկնել է Հնդկաստան։

Ցույցերը Բանգլադեշում ընթանում են հուլիսից. ցուցարարները պահանջում են վերացնել պետական աշխատատեղերի քվոտաների համակարգը։