«Ատոմակայանի ժամկետի ավարտից հետո պետք է նոր էներգաբլոկ ունենանք»․ Գնել Սանոսյան
![]() Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի կառավարման նպատակով ստեղծել առանձին ընկերություն։ Ընկերությունը կհամապատասխանի ՄԱԳԱՏԷ-ի չափանիշներին, դրանց համաձայն էլ կանցկացվի կադրերի ընտրությունը։ «Համաձայն էներգետիկ ոլորտի ռազմավարության, մինչև 2040 թվականը գործող ատոմակայանի հարթակում, հարակից տարածքում, ատոմակայանի ժամկետի ավարտից հետո պետք է նոր, առնվազն նույն հզորության էներգաբլոկ ունենանք»,-ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Գերատեսչությունը չի նշել ամերիկյան ընկերության անվանումը։ «Ամերիկյան հեղինակավոր ընկերություններից մեկը ԱՄՆ կառավարության պատվերով հայկական կողմի հետ համատեղ իրականացնում է տեխնիկատնտեսական հետազոտություն ամերիկյան արտադրողների կողմից առաջարկվող փոքր մոդուլային տեխնոլոգիաների վերաբերյալ։ Հետազոտության նպատակն է բացահայտել, թե որ արտադրողի տեխնոլոգիան է առավելապես հարմար Հայաստանի կարիքների բավարարմանը, և թե Հայաստանի պարագայում ինչ տեխնոլոգիա և ինչ հզորության կայանն առավել արդյունավետ և տնտեսապես շահավետ կլինի»,- ասված է նախարարության պատասխանում։ Նշվում է նաև, որ հետազոտությունը նախատեսվում է ավարտել ամենաուշը 2025 թվականի գարնանը։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
