«Իրան-Իսրայել պատերազմի մասին կանխատեսումներն առայժմ իրական չեն». Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Իրանը հազարամյակների պետականության ավանդույթ ունեցող երկրներից է, և վերջինիս լայնածավալ ուղղակի պատերազմի մեջ ներքաշելու, իսկ այնուհետև զոհի կարգավիճակով ԱՄՆ-ից համակողմանի և լիարժեք աջակցություն ստանալու փորձերը չեն կարող խիստ իրատեսական դիտարկվել։ Ներքաշման նման հերթական գործելաոճի դրսևորում պետք է համարել նաև «Համասի» քաղաքական թևի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունը Թեհրանում՝ իսրայելական հատուկ գործողության հետևանքով։ Բանն այն է, որ Իրանն առանց այն էլ բավական հաջող կարողանում է անուղղակի կերպով պայքարել տարածաշրջանային և արտատարածաշրջանային իր ախոյանների ու թշնամիների դեմ՝ Մերձավոր Արևելքում ստեղծելով արբանյակ կառույցների և կազմակերպությունների նմանը չունեցող ցանց, որն էլ անհրաժեշտության դեպքում ուղղակի բախումների մեջ է մտնում հակաիրանական ուժերի հետ։ Նման անուղղակի ցանցային գործելաոճը ոչ միայն հնարավորինս խնայում է հենց Իրանի մարդկային ներուժը, այլ նաև հնարավորություն ստեղծում միանգամից մի քանի ճակատներով իր ախոյաններին ու թշնամիներին ներքաշելու անվերջանալի և խիստ ռեսուրսատար բախումների մեջ։ Այնպես որ, Իրան-Իսրայել ուղղակի լայնածավալ պատերազմի մասին կանխատեսումներն առայժմ այդքան էլ իրական չեն թվում, չնայած վառոդի տակառի նմանվող Մերձավոր Արևելքում ցանկացած կայծ հղի է պատերազմական հրդեհի բռնկման վտանգով»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |
«ՔՊ-ի Քննչական կոմիտեն չարաշահումների մասին հիշեց, երբ պետք է զավթել իշխանությունը Գյումրիում»․ Արմենուհի Վարդանյան
310:18«Ոչ թե «սահմանազատում», այլ Հայաստանի տարածքի ապօրինի հանձնում թշնամուն»․ Կարեն Վրթանեսյան
1709:54«Իսկ զուգահեռ իրականությունում, մեր Ստեփանակերտի տունը հավասարեցվել է հողին»․ արցախցի
2509:42Եղանակն առաջիկայում (լուսանկար)
3108:30«Ոչ թե Տավուշի, այլ՝ Իջևանի մարզպետարան». Ոսկան Սարգսյան
6403:12«ԵՊՀ-ն չի ջեռուցվում. ռեկտորը խնայում է մարդկանց առողջության հաշվին». Կարեն Հեքիմյան
5902:06